
Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է արտահերթ նախագահական ընտրություններում Ալիևի թեկնածությունը
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է արտահերթ նախագահական ընտրություններում գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը։
Ալիևի թեկնածությունն առաջադրվել է «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան»-խմբ.) կուսակցության կողմից։
Գործող օրենսդրության համաձայն՝ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների փաստաթղթերը ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում պետք է որոշում կայացներ հավանական թեկնածուին այդ կարգավիճակում հաստատելու մասին: Դրանից հետո թեկնածուն անձամբ կամ նրա կողմից լիազորված խմբերը սկսելու էին նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումը: Գրանցման համար անհրաժեշտ է հավաքել 40 հազար ընտրողների ստորագրություն։ ԿԸՀ-ն փաստաթղթերի ընդունումը կիրականացնի 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի հունվարի 8-ը:
Լուսանկարը՝ Sputnik գործակալության
Մեկնաբանել