HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Չալաբյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ազատության սահմանափակման․ պաշտպան

«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ազատության սահմանափակման (չշփոթել ազատազրկման հետ),  որից հաշվանցվեց կալանքի կիրառման ժամանակահատվածը 1 տարի 11 ամիս, ըստ որի՝ նրան արգելվեց կազմակերպել և մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումներրի, ինչպես նաև փոխել բնակության վայրը առանց պատժի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի տեղեկության։ Հայտնում է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։ 

Դատավճիռը այսօր հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

«Սկզբից մինչև վերջ քաղաքական հետապնդում հանդիսացող այս գործով կայացված դատավճռով սահմանված պատժատեսակը բավականին խոսուն է: Դատավճիռը կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան»,- գրել է Վարազդատ Հարությունյանը։

Ավետիք Չալաբյանը մեղադրվում էր անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:

2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել էր, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 մլն դրամ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter