
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր նախագահ է ընտրում (ուղիղ)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում տեղի կունենան ՀՖՖ նախագահի ընտրությունները։
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։ Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել էր «Անի» ֆուտբոլային ակումբը, իսկ Օզբիլիզինը՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։
ՀՖՖ-ն ունի 25 անդամ, որոնք էլ կընտրեն ֆեդերացիայի նախագահին։
Հերթական 24-րդ ժողովին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։ Մեկնարկը նախատեսված է 13:00-ին։ Օրակարգում ընդգրկված է 14 հարց, ՀՖՖ նախագահի ընտրությունը 11-րդն է:
Մելիքբեկյանը ֆեդերացիայի նախագհ էր ընտրվել 2019 թվականի դեկտեմբերին՝ այս պաշտոնում փոխարինելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։
Լուսանկարում ձախից՝ Արմեն Մելիքբեկյանը, աջից՝ Արաս Օզբիլիզը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել