
There is no city
Պրն. Գ- էս քաղաքն աբսուրդի մեջ է:
Ասպետ-քաղաքը փրկել է պետք աներեւույթ հողմաղացներից:
Պրն.Բ. – հիմա նաեւ ալրաղացներից...Ինչ ասես խառնում են էս մարդկանց ուտելիքի մեջ:
Պրն. Գ.- հիմա նաեւ ամեն տեսակի աղացներից:
Ասպետ- ես որ փրկության ուղին գիտեմ:
Պրն Գ.- ո՞րն է:
Պրն.Բ- ո՞րն է:
Ասպետ- առաջ նայելու կամքն ու պայքարը:
Պրն. Գ.- երկուսից էլ ունենք...Երկուսն էլ սովոր են մարդկանց համախմբել ու ասել առաջ, կամ ասել պայքար: Չի փրկում:
Պրն. Բ.- երկուսն էլ տանում են մի պատի առաջ կանգնեցնում. մեկն ասում է պատը քանդեք, մյուսը` չէ, սարքել է պետք, ամրացնել....Էս քաղաքն էլ սպասում է պատի տակ:
Ասպետ- ուրեմն ցատկել է պետք:
Պրն. Գ.- էս քաղաքի զսպանակները հին են. սովետից են մնացել: Վերելակներն են պահում միայն...Էն էլ, որ երկար մտածես, էլ ոչ մի վերելակ տեղից չի շարժում: Սահմանված թիվ ու քանակ կա:
Ասպետ- միջոց հաստատ կա: Պետք է աստիճաններով բարձրանալ:
Պրն. Բ.- ու՞ր...կտուրներին շենքերի ամեն մեկն իր բույնն է սարքել, շինություն է դրել, լվացք է փռում:
Պրն. Գ.- նկուղներն էլ. ամեն մեկը աշխատացնում է. հիմա վերեւն էլ, ներքեւն էլ աշխատում են ու կապված են իրար...Մի ամբողջ շենքով, քաղաքաբնակներով:
Ասպետ- բա ու՞ր մնացին ոտքերը, ձեռքերը, գլուխը...Քաղաքը կարող ենք քանդել, նորից աճեցնել:
Պրն.Գ.- քաղաքը ամրացված է ընդդերքից: Ամեն տարի ասֆալտի մի հաստ շերտ փակում է չորս-հինգ տարվա զիբիլն ու գարշահոտը:
Պրն. Բ.- հետո ընկնում են շոգերը: Քաղաքացին էլ հո իմաստազուրկ արարած չի. ձեռքն ընկած տասը հազար դրամով ասֆալտ քանդի՞, տուն պահի՞, թե՞ քաղաք սարքի:
Ասպետ- ես ասպարակից ընկերներ ունեմ: Նրանք կօգնեն:
Պրն. Գ.- էստեղ ձեր զենքը այլեւս հնացած է:
Պրն. Բ.- եւ քաղաքն արդեն վաղուց ամրագրել է վահանակներով` ում զենքն ինչ է...Էստեղ բոլորը զինված են:
Ասպետ- բայց ես եմ ծնվել էս քաղաքում: Ինչպե՞ս չզգացի փոփոխությունը:
Պրն. Գ. –հիմա էլ չես զգում, բարեկամս:
Պրն. Բ. –հիմա էլ...
շարունակելի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել