HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի իշխանությունները նույնիսկ փորձ չեն արել կանխել Արցախի հայաթափումը». Տիգրան Գրիգորյան

Հայաստանի իշխանությունները նույնիսկ փորձ չեն կատարել Արցախի հայաթափումը կանխելու համար։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ արցախյան բանակցություններում նշաձողը իջեցնելու և Ադրբեջանի կազմում իրավունքների և անվտանգության հարցեր քննարկելու վերաբերյալ խոսույթը ՀՀ իշխանությունների կողմից վաղ թե ուշ տանելու էր Արցախի հայաթափման և ամբողջական կորստի։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին՝ քաղաքագետը նշեց, որ փաստաթուղթ ստորագրելու դեպքում ստացվելու է մի իրավիճակ, որ մեծ հաշվով չեն լուծվելու սահմանային հարցերը, ադրբեջանական զորքերը շարունակելու են մնալ Հայաստանի տարածքում, ապաշրջափակում չի լինելու, ունենալու ենք հայաթափված Արցախ, արցախցիների իրավունքների մասին ոչ մի հիշատակում չի լինելու, բայց ՀՀ իշխանությունները սա հանրությանը մատուցելու են որպես խաղաղություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter