
Մխիթար Հայրապետյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Մխիթար Հայրապետյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մխիթար Հայրապետյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասվում է հրամանագրում:
Մխիթար Հայրապետյանը ԲՏԱ նախարարի պաշտոնում կփոխարինի Ռոբերտ Խաչատրյանին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել