HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 22 հազարը

Առնվազն 22 185 մարդ է զոհվել հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի ուղղությամբ իրականացվող հարձակումների հետևանքով։ Այդ մասին հայտնում է արաբական Al Jazeera հեռուստաընկերությունը։

Վերջինիս տվյալներով՝ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է արդեն 57 հազար մարդ։ Միևնույն ժամանակ, ըստ Al Jazeera-ի, Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով իսրայելական կողմի զոհերի թիվը կազմում է 1139։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցելուց հետո, որն ուղեկցվում էր սահմանային բնակավայրերի բնակիչների սպանություններով և ավելի քան 200 պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի գերեվարմամբ: Արմատականներն այդ հարձակումն անվանել էին պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։

Դրանից հետո Իսրայելը հայտարարեց Գազայի ամբողջական շրջափակման մասին ու սկսեց պատասխան հարվածներ հասցնել անկլավին, ինչպես նաև Լիբանանի ու Սիրիայի այն հատվածներին, որտեղ տեղակայված էին ՀԱՄԱՍ-ի ու Հեզբոլահի օբյեկտներ: Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի արևմտյան ափին։

Լուսանկարը՝ Mohammed Salem/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter