HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էնթոնի Բլինքենի այցը Մերձավոր Արևելք մեկ շաբաթով հետաձգվել է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթվա վերջից մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ հետաձգել է Իսրայել իր այցը: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին:

Պարբերականի տվյալներով՝ Իսրայել Բլինքենի այցի ժամկետի հետաձգումը կապված չէ Լիբանանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Սալեհ ալ-Արուրիի սպանության հետ։

2023 թվականի դեկտեմբերի վերջին Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Բլինքենը հունվարի առաջին շաբաթվա վերջին մտադիր է Հորդանան գետի արևմտյան ափին, ինչպես նաև Իսրայելում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարում քննարկել մերձավորարևելյան հակամարտության կարգավորումը։ Axios-ի տվյալներով՝ Բլինքենը հունվարի 5-ին պետք է ժամաներ Իսրայել:

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցելուց հետո, որն ուղեկցվում էր սահմանային բնակավայրերի բնակիչների սպանություններով և ավելի քան 200 պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի գերեվարմամբ: Արմատականներն այդ հարձակումն անվանել էին պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։

Դրանից հետո Իսրայելը հայտարարեց Գազայի ամբողջական շրջափակման մասին ու սկսեց պատասխան հարվածներ հասցնել անկլավին, ինչպես նաև Լիբանանի ու Սիրիայի այն հատվածներին, որտեղ տեղակայված էին ՀԱՄԱՍ-ի ու Հեզբոլահի օբյեկտներ: Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի արևմտյան ափին։

Լուսանկարը՝ Carolyn Kaster/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter