
Իրանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը անցել է 100-ը
Առնվազն 103 մարդ է զոհվել և ևս 141-ը վիրավորվել Իրանի Քերման քաղաքում գեներալ Քասեմ Սուլեյմանիի գերեզմանից մոտ 700 մետր հեռավորության վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Ավելի վաղ իրանական աղբյուրները հայտնում էին առնվազն 20 զոհի մասին։
IRNA-ն գործակալությունն էլ գրում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել Սուլեյմանիի գերեզմանից 700 մետր հեռավորության, իսկ երկրորդը՝ 1 կիլոմետր հեռավորության վրա։
#BREAKING At least 20 Iranian people have been killed and several others injured after two explosions hit areas close to the cemetery where former IRGC-QF Chief Qassem Soleimani is buried, Iran’s state TV reported.
— Iran International English (@IranIntl_En) January 3, 2024
A provincial security official says it’s not yet clear if it was… https://t.co/HNRX88YZ6C pic.twitter.com/A6MiSTvMAn
Քերմանի նահանգապետը հայտնել է, որ տեղի ունեցածն ահաբեկչական հարձակում էր։ Իրանական կողմն ավելի վաղ հայտնում էր երկու մահապարտ ահաբեկչի մասին, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ ռումբերը գործի են դրվել հեռավար։
Քասեմ Սուլեյմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» էլիտար ստորաբաժանման հրամանատարն էր։ Նա սպանվել էր 4 տարի առաջ՝ 2020 թվականի հունվարի 3-ին, Բաղդադի միջազգային օդանավակայանում՝ ամերիկյան հարվածի հետևանքով։ Այսօր տասնյակ հազարավոր մարդիկ ուխտի էին մեկնել Սուլեյմանիի գերեզմանին։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Մեկնաբանել