
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական «Ալռոսա» ընկերության նկատմամբ
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող «Ալռոսա» ընկերությունների խմբի և դրա գլխավոր տնօրեն Պավել Մարինիչևի նկատմամբ: Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի մամլո հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սահմանված պատժամիջոցները լրացնում են ԵՄ պատժամիջոցների 12-րդ փաթեթում սահմանված ռուսական ալմաստների ներմուծման արգելքը: Ըստ այդ հաղորդագրության՝ ռուսական ալմաստների նկատմամբ պատժամիջոցային արգելքները Եվրամիությունը գործարկում է «G7-ի երկրների հետ համակարգմամբ»։
«Ալռոսա»-ն ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերությունն է։ Ընկերությունը հումքի արդյունահանում է իրականացնում Յակուտիայում և ՌԴ Արխանգելսկի մարզում։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը, որը ԵՄ-ն հաստատել էր նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին, ներառում է 2024 թվականի հունվարի 1-ից ռուսական ոչ արդյունաբերական ալմաստների ներմուծման ուղղակի արգելք, երկաթի և պողպատի վաճառքի սահմանափակումներ, ինչպես նաև նավթի գնային առաստաղին հետևելու խիստ միջոցներ:
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել