HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվի և Երևանի բանակցություններում բեկման շանսերն աճել են. Ալիևի ներկայացուցիչ

Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններում բեկման հասնելու շանսերն ավելի շատ են։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։ Նա հույս է հայտնել, որ շուտով կկայանա բանակցությունների հերթական փուլը և կվերսկսվի պայմանագրի նախագծի քննարկումը, որը Բաքուն ավելի քան մեկ տարի առաջ ներկայացրել էր Երևանին:

Ամիրբեկովը հիշեցրել է, որ երկու երկրների պատվիրակությունների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերի 20-ին։ «Վերջին վեց ամիսների ընթացքում բանակցությունները տարբեր պատճառներով չեն ընթացել, քանի որ կողմերը հարցեր ունեին, այսպես կոչված, միջնորդների, այսինքն՝ այն կողմերի վերաբերյալ, որոնք նպաստում են բանակցությունների անցկացմանը»,- Էստոնիայի ազգային ERR հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը: Թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը, նա չի մանրամասնել։

Ամիրբեկովը նաև անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ նշելով, որ հայկական կողմը համաձայն չէ այդ գաղափարին, այդ իսկ պատճառով նրանք նախագիծը փորձում են իրականացնել Իրանի տարածքով։ «Բայց, ինչպես ասում են, որքան շատ այլընտրանքներ, այնքան լավ: Ուստի, եթե հայկական կողմն արհեստականորեն ձգձգի Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման գործընթացը, ապա մենք այն կիրականացնենք Իրանի հետ։ Իսկ եթե Հայաստանը պատրաստ լինի այդ նախագծի իրականացմանը, ապա մենք պատրաստ կլինենք դա քննարկել»,- նշել է ադրբեջանցի դիվանագետը։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter