HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի բանակը գործողություններ է իրականացնում Հորդանան գետի արևմտյան ափին

Իսրայելի պաշտպանության բանակը երկրորդ օրն անընդմեջ գործողություններ է իրականացնում Հորդանան գետի արևմտյան ափին։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 26 ժամ է, ինչ գործողությունը շարունակվում է Թուլքարմ քաղաքում, որտեղ գտնվում է պաղեստինցի փախստականների Նուր Շամս ճամբարը: Տեղի բնակիչները հայտնում են ճամբարում զինվորականների կողմից զանգվածային ձերբակալությունների մասին։ Միաժամանակ գործողությունները շարունակվում են Բեթղեհեմում, Նաբլուսում, Ռամալայում և Հևրոնում։

Al Jazeera-ն նշում է, որ իսրայելցի զինվորականների ակտիվություն է նկատվում նաև Արևելյան Երուսաղեմում: 

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցելուց հետո, որն ուղեկցվում էր սահմանային բնակավայրերի բնակիչների սպանություններով և ավելի քան 200 պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի գերեվարմամբ: Արմատականներն այդ հարձակումն անվանել էին պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։

Դրանից հետո Իսրայելը հայտարարեց Գազայի ամբողջական շրջափակման մասին ու սկսեց պատասխան հարվածներ հասցնել անկլավին, ինչպես նաև Լիբանանի ու Սիրիայի այն բնակավայրերին, որտեղ տեղակայված էին ՀԱՄԱՍ-ի ու «Հեզբոլահի» օբյեկտներ: Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի արևմտյան ափին։

Լուսանկարը՝ Ahmad Gharabli/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter