HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շառլ Միշելը որոշել է վաղաժամկետ հեռանալ ԵԽ նախագահի պաշտոնից. նրան կարող է փոխարինել Հունգարիայի վարչապետ Օրբանը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է Եվրոպական խորհրդարանի ընտրության մասնակցության իր մտադրության մասին։ Իր որոշման մասին Միշելը հայտնել է բելգիական De Standaard, Le Soir և La Libre պարբերականներին։

«Ես որոշել եմ իմ թեկնածությունն առաջադրել 2024 թվականի եվրոպական ընտրություններին։ Եթե ինձ ընտրեն, ես կկատարեմ Եվրոպական խորհրդի նախագահի իմ պարտականությունները, քանի դեռ հուլիսի կեսերին որպես Եվրախորհրդարանի անդամ երդում չեմ տվել»,- Միշելի խոսքերը մեջբերել է De Standaard-ը։

Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Միշելի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2024 թվականի նոյեմբերին, իսկ Եվրոպական խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան հուլիսին:

Ելնելով այն հանգամանքից, որ Եվրոպական խորհրդի նախագահի ու Եվրոպական խորհրդարանի անդամի պաշտոնները համատեղելի չեն, Միշելն ընտրվելու պարագայում վաղաժամկետ կլքի իր պաշտոնը:

Իր հերթին Politico-ն նշում է, որ Միշելի որոշումը լրացուցիչ ճնշում է ստեղծում եվրոպական առաջնորդների վրա, քանի որ նրանք պետք է առավել սեղմ ժամկետներում որոշեն նրա իրավահաջորդի հարցը։ Եթե դա հնարավոր չլինի անել, ապա Եվրոպական խորհրդում նախագահությունը ժամանակավորապս կանցնի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, քանի որ Հոնգարին 2024 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին կնախագահի ԵՄ խորհրդում։ 

Վիկտոր Օրբանը հետևողականորեն հանդես է գալիս Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու դեմ։ Մասնավորապես, դեկտեմբերին Հունգարիայի վարչապետը վետո էր դրել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն հատկացնելու Եվրամիության որոշման վրա։ Նա նաև դեմ էր արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելուն։

Լուսանկարը՝ John Thys/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter