HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 128-ի

Ճապոնիայում մի քանի օր առաջ գրանցված ավերիչ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 128-ի։ Այդ մասին հայտնում է Tokyo Shimbun պարբերականը։ Եվս 195 մարդ էլ համարվում է անհետ կորած։

Երկրաշարժից տուժել է առնվազն 560 մարդ, ավելի քան 2 հազարն էլ մեկուսացված է։ Պատճառը հետցնցումներն են: Երկրաշարժն ամենամեծ վնասը հասցրել է Իսիկավա պրեֆեկտուրային։ Այնտեղ ավերվել է ավելի քան 250 շենք, իսկ այրվել՝ մոտ 300-ը։ Առանձին շրջաններում մինչ օրս ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և վառելիքի խափանումներ են գրանցվում։

Այդ երկրում սեյսմիկ ակտիվությունը շարունակում է բարձր մնալ։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Ճապոնիայի կենտրոնական հատվածում գրանցվել էին մինչև 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր, իսկ ուժեղ ցնցումները զգացվել էին նաև մայրաքաղաք Տոկիոյում: Ցունամիի սպառնալիքի պատճառով ճապոնական իշխանությունները բնակիչներին ափամերձ գոտին լքելու անհապաղ կոչ էին արել։

Հունվարի 5-ին Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային ավերիչ երկրաշարժի և ցունամիի կապակցությամբ։

Լուսանկարը՝ REUTERS/Kim Kyung-Hoon

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter