
Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիրի մարզպետ
Կառավարության որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018-ի հոկտեմբերի 21-ից զբաղեցնում էր Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմավիրի մարզպետի պաշտոնից ազատվել էր Էդուարդ Հովհաննիսյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային շրջայցից հետո։ Փաշինյանը մարզային նորակառույց դպրոցներ ու մարզադահլիճներ այցի ընթացքում դժգոհ էր մնացել շինարարության ու գույքի որակից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել