HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրան Խաչատրյանը կալանավորվեց

Դատավոր Գագիկ Պողոսյանը 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին: Այս մասին հայտնում է վերջինիս պաշտպան Վարազդատ Հարությունյանը: 

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով):

Ըստ այս հոդվածի` Տիրան Խաչատրյանին սպառնում է ազատազրկում` չորսից ութ տարի ժամկետով:

Ավելի վաղ Վարազդատ Հարությունյանը հայտնել էր, որ չնայած Տիրան Խաչատրյանի անցած ուղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչը կալանքի միջնորդություն էր ներկայացրել:

Հիշեցնենք` Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հունվարի 11-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։

«Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապել է Արամուս, ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվել արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։

Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը (Պաշտպանության նախարարության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյան, խմբ․): 

Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում»,- հաղորդել էր Ոստիկանությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter