HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիր համայնքի ղեկավար ընտրվեց Վարշամ Սարգսյանը

Այսօր Արմավիր համայնքի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու օրակարգով:

Հիշեցնենք, որ Կառավարության հունվարի 11-ի որոշմամբ Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը նշանակվել էր Արմավիրի մարզպետ: Դրանից օրեր առաջ՝ հունվարի 5-ին, աշխատանքից ազատվել էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: 

Այսօրվա ավագանու նիստին մասնակցում էին ավագանու 27 անդամներից 23-ը։ Նիստին մասնակցող ավագանու բոլոր անդամները՝ 23 կողմ, 0 դեմ ձայներով համայնքի ղեկավար ընտրեցին մինչ այդ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին:

Հարկ է նշել, որ Արմավիր համայնքն ամբողջությամբ ղեկավարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: 2021թ. դեկտեմբերի 5-ի՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Արմավիր խոշորացված համայնքում առաջադրվել էր միայն ՔՊ կուսակցությունը: Վերջինս էլ 99,99%-ով ստանձնեց համայնքի իշխանությունը:

Արմավիր համայնքի նորընտիր ղեկավար Վարշամ Սարգսյանը լիազորությունները կստանձնի հունվարի 18-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter