HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտինը կայցելի Հյուսիսային Կորեա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսանելի ապագայում կայցելի Փհենյան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը պաշտոնական այցով Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք այցելելու գործող հրավեր ունի: Կրեմլում հույս են հայտնել, որ նման այց շուտով տեղի կունենա։

«Ռուսաստանի նախագահը տեսանելի ապագայում կայցելի Փհենյան։ Նման այցի ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»,- ասել է Պեսկովը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը 2023 թվականի սեպտեմբերի 12-17-ը այցելել էր Ռուսաստան: Երկու երկրների ղեկավարները քննարկել էին տնտեսական և հումանիտար բնույթի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը: Հյուսիսային Կորեայի առաջնորդը Պուտինին հրավիրել էր այցելել Հյուսիսային Կորեա։ ՌԴ նախագահն ընդունել էր այն։

Անցած տարվա հուլիսին Կորեական պատերազմի ավարտին նվիրված տոնակատարություններին ներկա էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Իսկ արդեն արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Փհենյան էր այցելել 2023 թվականի հոկտեմբերին։

Լուսանկարը՝ Mikhail Metzel/Pool/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter