
Կառավարությունը շուտով ընթացք կտա Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ փոխվարչապետը երեք օր առաջ իրեն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։
«Պայմանավորվել ենք՝ քանի որ թեման շատ լուրջ է, մեկ շաբաթվա ընթացքում մեծ խորհրդակցություն կհրավիրենք, որի ընթացքում կկայացնենք վերջանական որոշումներ և ծրագրին ընթացք կտանք»,- նշեց Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել