HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օպտիմալացնել «Գոյը» եւ միացնել այն Սունդուկյանի անվան թատրոնին, նույնն է, ինչ փորձել յուղն ու ջուրը խառնել իրար

Դերասան Վարդան Պետրոսյանն անդրադարձել է «Գոյ» թատրոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու՝ կառավարության որոշմանը:

«Գոյ» թատրոնը Երեւանի եւ Հայաստանի լավագույն թատրոններից մեկն է, ինչ-որ առումով` լավագույնը` իր ուրույն մտածողությամբ, ձեռագրով, խաղաոճով։ Ճանաչել եւ ճանաչում եմ թատրոնի հիմնադիրներին, դերասաններից եւ, ընդհանրապես, ստեղծագործական խմբից շատերին, ծանոթ եմ խաղացանկին, տեսել եմ նրանց բացառիկ հետաքրքիր, ինքնատիպ, նորարարական ներկայացումները հենց ստեղծման օրից եւ առանց երկմտանքի ասում եմ, որ «Գոյը» աշխարհի լավագույններից է։

«Գոյն» իր մուտքով նոր շունչ բերեց մեր թատերական իրականություն, ստեղծեց մեզ համար միանգամայն նոր ավանդույթներ։ «Գոյը» նաեւ եղել է հարթակ` նոր, համարձակ մտածողությամբ օժտված երիտասարդ ստեղծագործողների ինքնարտահայտման համար։ Նրա եւ ակադեմիական թատրոնի տեսակները, նպատակներն ու գործառույթները միանգամայն տարբեր են։

Օպտիմալացնել «Գոյը» եւ միացնել այն Սունդուկյանի անվան թատրոնին՝ նույնն է, ինչ փորձել յուղն ու ջուրը խառնել իրար։ Չի կարելի Գեւորգ Բաշինջաղյանին խառնել Սալվադոր Դալիի հետ։ Դա կստեղծի մի նոր խառնածին հրեշ։ Հարցերը պետք է լուծել՝ ընդառաջ գնալով, ոչ թե լուծարելով կամ փակելով։

տես նաեւ՝ «Գոյ» փորձարարական թատրոնը դատարանում վիճարկում է Սունդուկյանի թատրոնին միանալու Կառավարության որոշումը

Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Դեմ եմ Գոյի լուծարմանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter