HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսը դուրս է եկել նախագահական մրցավազքից

Ֆլորիդայի նահանգապետ, հանրապետական Ռոն Դեսանթիսը դադարեցրել է նախագահական քարոզարշավն ու դուրս եկել մրցավազքից։ Այդ մասին Դեսանթիսը տեսանյութ է հրապարակել X-ի իր միկրոբլոգում։ Ամերիկացի քաղաքական գործիչն իր աջակիցներին կոչ է արել քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին։

Հունվարի 15-ին Այովա նահանգում կայացած ներկուսակցական քվեարկության 1-ին փուլում Դեսանթիսն զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով ձայների 21 %-ը։ Այդ ժամանակ հաղթել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ստանալով ձայների 51 %-ը։ 

Շաբաթ օրը քաղաքական գործիչը չեղարկել էր պլանավորած հարցազրույցը, իսկ կիրակի էլ չեղարկել Նյու Հեմփշիրում իր հավաքը։ Ի դեպ հենց այս նահանգում էլ հունվարի 23-ին կայանալու է երկրորդ փրայմերիզը։

Դեսանթիսը 2023 թվականին համարվում էր առաջիկա նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի համար Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը։ Ֆլորիդայի նահանգապետն իր առաջադրման մասին պաշտոնապես հայտարարել էր մայիսի 24-ին, իսկ դրանից հետո նրա վարկանիշն անընդհատ ընկնում էր։

Դեսանթիսին քննադատում էին այն բանի համար, որ ոչ իրական է իրեն պահում հանրության շրջանում ու չի ցանկանում քննադատության ենթարկել Թրամփին, իսկ ամռանը նրա քարոզչական շտաբը բախվեց միջոցների պակասորդի հետ ու հանրապետական թեկնածուն ստիպված եղավ փոխել իր շտաբի պետին։ Իր քաղաքական հաջողության գագաթնակետին Դեսանթիսի վարկանիշը գերազանցում էր 30 %-ը, սակայն վերջին ամիսներին այն հասել էր 10 %-ի։

Նյու Հեմփշիրի փրայմերիզից առաջ Հանրապետական կուսակցության երկրորդ հորիզոնականում հայտնվել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիքի Հեյլին, ով ավելի վաղ հրաժարվել էր աջակցել Դոնալդ Թրամփին։

Փրայմերիզներում Թրամփը հանրապետականների ակնհայտ ֆավորիտն է։ Նա մեծ տարբերությամբ հաղթեց Այովայի կոկուսում և սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ նախկին նախագահը կհաղթի նաև Նյու Հեմփշիրում։

Լուսանկարը՝ Brandon Bell/ Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter