
Նիկոլ Փաշինյանը ազատ արձակվեց
Քիչ առաջ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Այսօր առավոտվանից նրան դիմավորելու էին եկել և քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ սպասում էին ընկերները, հարազատները, ՀԱԿ-ի ակտիվիստները, լրագրողներ և այլք: Նրա ազատ արձակումը ձգվում էր փաստաթղթերի պատրաստման պատճառով:
Դուրս գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անմիջապես կայցելի Մյասնիկյանի արձանին' մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու:
Լուս.` www.anc.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել