
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին խորհուրդ է տալիս խուսափել Հայաստանի սահմանամերձ հատվածներ այցելելուց
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին խորհուրդ է տալիս առանց խիստ անհրաժեշտության խուսափել Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր այցելելուց, իսկ Արարատի մարզի Երասխ բնակավայրով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ։
Համաձայն պաշտոնական ծանուցման՝ նախորդ ծանուցմամբ ներկայացված սահմանափակումների համեմատ այստեղ զգուշացումները մեղմացված են։
Ըստ դեսպանատան տարածած հաղորդագրության՝ պետք է խուսափել Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզում՝ Գորիսից արևելք և Կապանից հարավ ուղևորություններից։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն ցուցաբերել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մերձակայքում։ Նկատի ունեցեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմաններն առանց ծանուցման: Ճանապարհները կարող են վերահսկվել հսկիչ անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման»,- նշվում է հաղորդագրությունում։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել