HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը Ծաղկաձորում ներկա է գտնվել Նարեկ Նալբանդյանի Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել վերաբրենդավորված և վերանորոգված Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը: Տեղեկությունը հաղորդում է վարչապետի աշխատակազմը։

««Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն ձեռք էր բերել նախկինում գործող «Գոլդեն փելիս» Ծաղկաձոր հյուրանոցային համալիրը եւ այն վերաբրենդավորել:

Վարչապետը շրջայց է կատարել հյուրանցային համալիրում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին եւ առաջարկվող ծառայություններին:

Վերակառուցված հյուրանոցն ունի տարբեր կարգի 126 համար: Յոթ հարկանի շինության ներսում գործում է ռեստորան, բար, մարզասրահ՝ լողավազանով եւ այլ ծառայություններ: Հյուրանոցն ունի ուղիղ ելք դեպի սահուղի, որով հյուրերը կարող են սահելով հասնել ճոպանուղի։

Հյուրանոցում բացի հանգստից կարելի է նաև կազմակերպել կորպորատիվ տարբեր միջոցառումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանն է։ 2022 թ.-ին «Գոլդեն փելիս» հյուրանոցը Նալբանդյանի ընկերությանը վաճառվել է 5 միլիարդ դրամով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter