
ԱՄՆ-ն չի պատրաստվում հարվածներ հասցնել Իրանի տարածքին
ԱՄՆ-ն մտադիր չէ հարվածներ հասցնել Իրանի տարածքին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարձակման: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վերջիններիս տեղեկություններով՝ ռմբակոծություններն իրականացվելու են մի քանի փուլով, սակայն նախատեսում են Իրանի տարածքից դուրս թիրախների խոցում։
Ինչպես հեռուստաընկերությանը հայտնել են ամերիկյան վարչակազմի աղբյուրները, Վաշինգտոնը ցանկանում է խուսափել իրավիճակի լուրջ սրումից, որին կհանգեցնեն Իսլամական Հանրապետության դեմ հարվածները:
CNN-ը նշում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին գործողության ընթացքի մասին տեղեկացնում են իրական ժամանակի ռեժիմով։
Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի ու Սիրիայի տարածքներում հարվածների հետևանքով ավելի քան 86 թիրախի խոցման մասին։ Ռմբակոծության ենթարկված օբյեկտների թվում մեծ մասը հրամանատարական-վերահսկողական կետեր էին, հետախուզական կենտրոններ և անօդաչուների պահեստներ։
Լուսանկարը՝ Carlos Barria / Reuters
Մեկնաբանել