HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինի այցը Թուրքիա հետաձգվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա փետրվարից տեղափոխվել է ապրիլի վերջ–մայիսի սկիզբ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական իր աղբյուրին։

Ավելի վաղ, գրել էինք, որ Անկարա Պուտինի այցը կկայանա փետրվարի 12-ին։ Օրվա մասով ոչինչ չէր նշել, սակայն փետրվարը հաստատել էր Ռուսաստանի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

«Երկու երկրներում ընտրական ցիկլի հետ կապված, ինչպես գիտեք, Թուրքիայում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ Ռուսաստանում՝ նախագահական ընտրություններ, որոշվել է հետաձգել Պուտինի այցը։ Նախնական այն կկայանա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին»,- հայտնել է զրուցակիցը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հստակեցրել է, որ Կրեմլը շարունակում է նախապատրաստվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը: Թե կոնկրետ որ օրը կկայանա այն, Պեսկովը չի մանրամասնել։

Լուսանկարը՝ Ali Balikci/Anadolu Agency

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter