
2024-ին պետբյուջեից գումար կհատկացվի երեք կուսակցության և մեկ դաշինքի
Փետրվարի 8-ի Կառավարության նիստի չզեկուցվող նախագծերից մեկը վերաբերում էր Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին 2024 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելուն։
Սույն հոդվածի 3-րդ կետում նշվում է՝ «Պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը, որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երկու տոկոսը: Պետական ֆինանսավորումը հատկացվում է միայն այն կուսակցությունների դաշինքներին, որոնք հաղթահարել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված ընտրական արգելապատնեշը»։
Այսպիսով՝ նախագծով պետական բյուջեից գումար է հատկացվելու երեք կուսակցության և մեկ դաշինքի՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստան»։ Նախագծով ֆինանսական աջակցության տրամադրումը պլանավորված է կիսամյակային տարբերակով։
Ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել՝ որ կուսակցությանը կամ դաշինքին որքան գումար է հատկացվել։
Մեկնաբանել