HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում դադարեցնել քննադատել ՀԱՊԿ-ին

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն սկսել քննարկել ՀԱՊԿ-ում առկա իրավիճակը։ Այդ մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ Նրա խոսքով՝ կազմակերպության բոլոր անդամները շահագրգռված են կազմակերպության գործունեության և որպես ռազմաքաղաքական դաշինքի արդյունավետության հետագա կատարելագործմամբ:

«Երևանում մեր գործընկերներին կոչ ենք անում հրապարակային զգացմունքային հարձակումների և կազմակերպությանը քննադատելու փոխարեն քաղաքական և փորձագիտական մակարդակներում ձեռնամուխ լինել հասունացած հարցերի քննարկմանը»,- հայտարարել է Պանկինը։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրել էր 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ պայմանավորվածությունների չկատարման մեջ: Վարչապետը նաև պնդել էր, որ ռուս խաղաղապահները չեն պաշտպանել Արցախի խաղաղ բնակչությանը, երբ սեպտեմբերին Ադրբեջանը նոր հարձակում էր ձեռնարկել Արցախի վրա։

Ընդ որում, խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Նա նշել էր, որ անվտանգության ոլորտում Հայաստանն իր կապերը դիվերսիֆիկացնում է։

Իր հերթին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան երբեք չի եղել Երևանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնողը: Նրա խոսքով՝ հայկական կողմն ինքնուրույն է ընտրել, թե ինչպես շփվել ՌԴ-ի հետ։ Լավրովը նաև հիշեցրել էր, որ Հայաստանի ներկայիս պաշտոնյաներից շատերը, գտնվելով ընդդիմության մեջ, կոչ էին անում ՀՀ իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից:

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter