
V&M հայկական կոնյակը՝ միջազգային հեղինակավոր ցուցահանդեսում
Վճարովի բովանդակություն
Նախորդող շաբաթվա ընթացքում Մոսկվան մեկ հարկի տակ հյուրընկալեց միջազգային հեղինակավոր ProdExpo ցուցահանդեսի մասնակիցներին, հյուրերին և խոշոր արտադրողներին։
Ցուցահանդեսի շրջանակում, ինչպես ամեն տարի, «Արմենիա Վայն» ընկերությունը ստանձնել էր աշխարհին հայկական գինին, կոնյակը և ազգային մշակույթը կատարելապես ներկայացնելու մեծագույն պատասխանատվությունը։
Լինելով տարածաշրջանում խոշոր արտադրող և տարիներ շարունակ զբաղեցնելով առաջատար դիրքեր գինեգործության ոլորտում՝ «Արմենիա Վայն» ընկերությունն այս տարի ներկայացրեց նաև իր 18 տարիների աշխատանքի արդյունքը՝ ձեռակերտ կոնյակի բույրով։
- Այս շրջափուլի մեկնարկն ընկերության համար անչափ պատասխանատու և կարևոր էր․ գործունեության առաջին օրերից մենք փայփայել ենք այս նպատակը՝ ստեղծել հայկական կոնյակ, որն իր ամբողջ էությամբ արվեստի նմուշ է ՝ ծնված սիրո, ազնվության և նվիրումի արդյունքում,- պատմում է «Արմենիա Վայն» ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը՝ ավելացնելով,- ընդամենն ամիսներ առաջ մենք ներկայացրինք կոնյակագործության այս սիմֆոնիան հայ հանրությանը, այսօր արդեն այն ճանաչում են նաև Հայաստանի սահմաններից դուրս։
V&M. այսպես է կոչվում ընկերության բացառիկ կոնյակը, որը պաշտոնապես ներկայացվեց միջազգային սպառողին մոսկովյան ProdExpo ցուցահանդեսի ընթացքում։
Ցուցահանդեսի մասնակիցներն ու խմիչքի գիտակները մեծ ոգևորությամբ են խոսում «Արմենիա Վայն» ընկերության նոր կոնյակի մասին․
- Հիացած եմ․ սա իսկապես հայկական կոնյակի պատմության մեջ ամբողջովին նոր ու յուրահատուկ օրինակ է, կարելի է նույնիսկ ասել մեկ քայլ առաջ շուկայից․ սա մեզ համար հետաքրքիր բացահայտում էր,- նշում են ցուցահանդեսին մասնակցող ոլորտի գիտակները՝ V&M կոնյակն առաջին անգամ համտեսելիս։
«Արմենիա Վայն» ընկերության ճանապարհը մշտապես զուգորդվում է հայկական մշակույթի, պատմության և ավանդույթների հետ․ բացառություն չէ նաև ProdExpo 2024-ը։ Ընկերության տաղավարում ցուցահանդեսի 5 օրվա ընթացքում հայկական տերուարի համերն ու բույրերը միախառնվում էին հայկական դասական երաժշտության կենդանի հնչյունների հետ՝ ամբողջացնելով Հայաստանն աշխարհին լավագույն կերպով ներկայացնելու ընկերության նպատակը։
Մեկնաբանել