HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինի Հայաստան այցի խնդիրը կլուծվի երկխոսության ճանապարհով. Պեսկով

Ռուսաստանը պետք է Հայաստանից հավաստիացումներ ստանա Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալու կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TACC գործակալության այն հարցին, թե հնարավոր է արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան և ում հետ պետք է պայմանավորվի Կրեմլը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո: Պեսկովի խոսքով՝ այդ հարցը կլուծվի երկրների միջև երկխոսության ընթացքում։

Հիշեցնենք, որ նախօրեին բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս կամ այն մարդու ձերբակալման որոշումն ինքը չի կայացնում, այդ թվում Վլադիմիր Պուտինի, որի ձերբակալության միջնորդություն է ներկայացրել Միջազգային քրեական դատարանը։ 

«Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, միջազգային այդ կարգավիճակին Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Բնականաբար, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից, այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին և մենք տրամադրված ենք»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ էր տվել։ Մեղադրող կողմի վարկածով՝ Ռուսաստանի նախագահն անձամբ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի բռնազավթված տարածքներից Ռուսաստան երեխաների բռնի տեղահանման համար։

Կրեմլում, ի պատասխան Միջազգային քրեական դատարանի որոշման, հիշեցրել էին, որ Ռուսաստանը չի ճանաչում Դատարանի իրավասությունը։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ օրդերը «չունի որևէ նշանակություն» Ռուսաստանի համար։

Լուսանկարը՝ РИА Новости / POOL

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter