
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության վերադառնալու կոչ է անում
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին հաղորդագրություններով։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Concerned about reports of exchange of fire along the Armenia-Azerbaijan border. Call on both sides to abstain from the use of force. Dialogue is the only way to lasting peace @coe @CoESpokesperson
— Marija Pejčinović Burić (@MarijaPBuric) February 13, 2024
«Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին լուրերով: Կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: Երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում իրավիճակը լարվել էր նախորդ երեկոյից։ Ադրբեջանական կողմը պնդում էր, որ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ադրբեջանցի մեկ զինծառայող էր վիրավորվել։ Ինչպես պնդում է Բաքուն, ադրբեջանական զինուժը պատասխան գործողություններ է ձեռնարկել։ Այդ լուրը հաստատել է նաև ՀՀ ՊՆ-ն։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ հայկական կողմն ունի 4 զոհ։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել