HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մոտեցման ուղղությամբ. փոխպետքարտուղար

ԱՄՆ-ն կշարունակի Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման փորձերը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։ 

Ի պատասխան Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի գնդակոծությունների մասին հարցին՝ ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ ներկայիս լարվածությունը մատնանշում է դիվանագիտական ջանքերի ավելացման կարևորությունը:

«Ես չեմ ուզում շահարկել որևէ կոնկրետ վերջին գործողություն, ուստի մենք պարզապես կշարունակենք կողմերին մերձեցնելու փորձերի ճանապարհը»,- հայտարարել է Օ'Բրայենը։ 

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում իրավիճակը լարվել էր երկու օր առաջ։ Ադրբեջանական կողմը պնդում էր, որ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ադրբեջանցի մեկ զինծառայող էր վիրավորվել։ Ինչպես պնդում էր Բաքուն, ադրբեջանական զինուժը պատասխան գործողություններ էր ձեռնարկել։ Այդ լուրը հաստատել էր նաև ՀՀ ՊՆ-ն։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ հայկական կողմն ուներ 4 զոհ։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter