HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը ազդակ է անվանել Երևանի համար

Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան քայլերը ևս մեկ ազդակ էին Երևանին և նրա հովանավորներին: Նման հայտարարությամբ խորհրդարանում երդմնակալության արարողության ժամանակ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այս օրերին Հայաստանի կողմից իրականացված հերթական սադրանքին անմիջապես տրվել է համարժեք պատասխան, և թշնամին պատժվել է: Սա ևս մեկ ազդակ էր և՛ նրանց, և՛ գլխավորապես այն ուժերի համար, որոնք նրանց խրախուսում և ուղարկում էին մեզ վրա. ոչ ոք չի կարող դիմադրել մեզ։ Քանի հովանավոր էլ Հայաստանն ունենա, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել»,- սպառնացել է Ալիևը՝ առաջ քաշելով ադրբեջանական այն թեզը, որ կրակը սահմանին առաջինը բացել է հայկական կողմը։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում իրավիճակը լարվել էր երկու օր առաջ։ Ադրբեջանական կողմը պնդում էր, որ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ադրբեջանցի մեկ զինծառայող էր վիրավորվել։ Ինչպես պնդում էր Բաքուն, ադրբեջանական զինուժը պատասխան գործողություններ էր ձեռնարկել։ Այդ լուրը հաստատել էր նաև ՀՀ ՊՆ-ն։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ հայկական կողմն ուներ 4 զոհ։

Իր ելույթում Ալիևն անդրադարձել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ըստ նրա՝ «եթե Հայաստանն իր օրենսդրությունը նորմալ վիճակի չբերի, ապա խաղաղության պայմանագիր չի լինի»։

«Եթե մեր դեմ ուղղված տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը իր օրենսդրությունը նորմալ վիճակի չբերի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,- ասել է Ալիևը։

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ «Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջներ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենա, և դա, հավանաբար, տեսնում են բոլորը»,- հայտարարել է Ադրբեջանի նորընտիր նախագահը։

Ալիևը դարձյալ այն կարծիքն է հայտնել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Երևանն ու Բաքուն միջնորդների կարիք չունեն։ 

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter