
Սիրիայի դեպքերը Հայաստանի համար ոչ պակաս կարևոր են, քան «Հարսնաքարը»
Արևելքի երկրներում հերթով տապալվում են ռազմական ռեժիմները. Եգիպտոս, Իրաք, Լիբիա, այժմ Սիրիա: Նշվածներից վերջինում կա բավականին խոշոր հայկական համայնք, և այնտեղ կատարվող ռազմական իրադարձություններին են առնչվում նաև սիրիահայերը:
Ցավալին այն է, որ Հայաստանը չի առնչվում այդ երկրում գտնվող իր հայրենակիցներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օգնություն է խնդրում սիրիահայ համայնքից մայր Հայաստանը «զարգացնելու» համար:
Քաղաքագետներ Անդրեաս Ղուկասյանն ու Երվանդ Բոզոյանը կարծում են, որ նման հարցերը ոչ պակաս կարևոր են Հայաստանի, հասարակության համար, քան, օրինակ, «Հարսնաքարի» իրադարձությունները:
Ի դեպ, անդրադառնալով «Հարսնաքարին», Երվանդ Բոզոյանը կարծիք հայտնեց, թե պետք չէ պայքարել կոնկրետ անձանց, տվյալ դեպքում բիզնեսմենի դեմ, ով մեղավոր չէ, որ ենթարկվում է ավտորիտար համակարգին, այլ պետք է այդ ռեժիմը փոփոխել:
Սիրիայի վերաբերյալ դիտարկումներ անելիս Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ տեղի հայկական համայնքն ուղղակի թե անուղղակի առնչվում է ծավալվող դեպքերին: 20-30 հազարանոց զինված ապստամբները դուրս են եկել 300 հազարանոց զորքի դեմ, և չի բացառվում, որ մոտ ապագայում Սիրիայում կարող է տապալվել ռազմական ռեժիմը:
Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ հայերի համար միակ տարբերակը չեզոքություն պահպանելն է, քանի որ ապստամբների կողմն անցնելու դեպքում ռազմական օլիգարխիան նրանց ուղղակի կոչնչացնի: Վերջինիս պաշտպանելը նույնպես հայերի շահերից չի բխում, քանի որ Սիրիայի կառավարությունը համագործակցում է իսլամական շարժման հետ, որն իր հերթին սերտ կապեր ունի Թուրքիայի հետ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել