
Մյունխենում կայացել է Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպումը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 17-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման նախաձեռնությունը գերմանական կողմինն էր։ Մինչ այդ կանցլեր Շոլցն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչպես պնդում էին տեղում աշխատող լրագրողները, հանդիպման ընթացքում գերմանական կողմը հանդես չի եկել որպես միջնորդ, այլ որպես կազմակերպիչ։
The trilateral meeting between Pashinyan, Aliyev, and Scholz has commenced in Munich pic.twitter.com/BshCAGDQRb
— Ararat Petrosyan (@araratpetrosian) February 17, 2024
Ադրբեջանական Caliber-ը, հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում էր, որ Օլաֆ Շոլցը դուրս է եկել հանդիպման սրահից, և Ալիևն ու Փաշինյանը հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ։
Հանդիպմանը մասնակցում էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը և Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
Այն տևել է 1 ժամից պակաս։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության
Մեկնաբանել