
Սուրեն Պապիկյանը և Սեբաստիեն Լըկորնյուն պայմանագրեր են ստորագրել
Հայաստանի Պաշտպանության նախարարության վարչական համալիրում նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն, որը երկօրյա այցով Երեւանում է, ստորագրել են մի շարք պայմանագրեր։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն։
«Նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ: Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն պատասխանել են հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել»,- ասված է ՊՆ հաղոորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ՊՆ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել