HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2 մլրդ դրամը գերազանցող հողամասը կփոխանցվի պետությանը. հաշտություն ապօրինի գույքի բռնագանձման գործով

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 21-ին հաշտության համաձայնություն է կնքել ՀՀ քաղաքացի Գալուստ Լուկաշի Գրիգորյանի հետ, որն անցնում է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով։  Այս մասին հայտնում է դատախազության Հանրային կապերի բաժինը։

Գալուստ Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ուսումնասիրություն։ 

«Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ 2022 թվականի մարտի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում, որը հետագայում փոխանցվել էր Հակակոռուպցիոն դատարանին: 

Գալուստ Գրիգորյանը ներկայացուցչի միջոցով Գլխավոր դատախազությանն է ներկայացրել հայցի քննությունը հաշտությամբ ավարտելու առաջարկ:

Առաջարկի հիման վրա Գլխավոր դատախազության և պատասխանողի ներկայացուցչի միջև 2024 թվականի փետրվարի 21-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր հայցագնի 76,93 տոկոսը:

Ստորագրված հաշտության համաձայնությունը 2024 թվականի փետրվարի 22-ին ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ նշված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter