Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գր.Խ.-ի անվամբ ձևակերպվել են Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 3 հասցեում գտնվող երկու բնակարան և չորս ավտոհանգրվան, իսկ Գ.Խ-ի որդիներ Գր.Խ.-ի և Ա.Խ.-ի անվամբ՝ Հյուսիսային պողոտա 5 հասցեի շենքում գտնվող երեք տարածք։
«Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու վերաբերյալ»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում։
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են։
Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ, Գուրգեն և Արամ Խաչատրյանները, հիմնադրելով ընկերությունը և օգտվելով Գագիկ Խաչատրյանի ստեղծած ապօրինի բարենպաստ պայմաններից, օժանդակել են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։
Մասնավորապես դատարանը պահանջել է հիմավորել առաջինը՝ թե որքանով է վիրահատության նպատակով մեկնել չթույլատրելը համահունչ կյանքի իրավունքի երաշխավորման պետության դրական պարտավորությունների հետ։
Հաղորդագրությամբ, մասնավորապես, ներկայացվել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքի շուրջ ձեռք բերված համաձայնության էական հանգամանքներ:
Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում:
Նիստի ավարտից հետո Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կրկին միջնորդել է դատարանին թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժօգնություն ստանալ արտասահմանում:
Նախարոդ դատական նիստին Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացնելու էր դատավարի ինքնաբացարկի միջնորդություն, սակայն Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով հետաձգվեց նիստը։