HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկման պարտավորությունից բողոքող «խոպանչիներին» վարչապետը մատնացույց է արել մարզերում իրականացվող ծրագրերը

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում հնչող բողոքներին նրանց եկամտի հարկման առնչությամբ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հազարավոր հայաստանցիներ այս տարի նամակներ են ստացել ՊԵԿ-ից Ռուսաստանում ստացած եկամտի հարկային պարտավորության մասին։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանում եւ Ռուսաստանում եկամտային հարկի տարբեր սահմանաչափեր են գործում, եւ դրանց տարբերությունը ՀՀ քաղաքացին պետք է վճարի Հայաստանում։

Վարչապետը նշել է, որ պետք է հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը փոխել: «Ամեն իրավիճակում կարող են լինել օբյեկտիվ բողոքներ: Մենք պարտավոր ենք այդ օբյեկտիվ բողոքներին և օբյեկտիվ դիրքորոշումներին արձագանքել: Բայց նաև ուզում եմ ասել, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, երբ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի մեր հայրենակիցները, ովքեր գնացել, եկել են, պետք է, որ նկատած լինեն, որ նույն Գեղարքունիքի մարզի ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ: 2018 թվականից մինչև այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել: Սա միայն պետական ծրագրերով»,-ասել է կառավարության ղեկավարը և հավելել, որ այստեղ Գեղարքունիքի մարզի մասին է խոսում, սակայն ասվածը վերաբերում է բոլոր մարզերին:

Թեմային շրջանակում կառավարության ղեկավարը նշել է, որ միայն Գեղարքունիքի մարզում, ընդհանուր առմամբ, 76 միլիարդ 980 միլիոն դրամի՝ 180 միլիոն դոլարի չափով սուբվենցիոն ծրագրեր և պետական բյուջեի միջոցներով ծրագրեր են իրականացվել: Նիկոլ Փաշինյանը թվարկել է Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում 2018 թվականից մինչ օրս իրականացված 148 սուբվենցիոն ծրագրերի մի մասը: Ըստ այդմ՝ «Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիս բնակավայրի երկու փողոցների և գերեզմանոցի հարակից տարածքի գիշերային լուսավորության ցանցի նորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի թիվ 5 և 8 դպրոցների խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցում, Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի Ա1 թաղամասի համար 2 փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Գեղհովիտ թիվ 1 փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի մաս 5 և Բ թաղամաս 10-րդ փողոցների ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Ծովասար բնակավայրի երկրորդ փողոցի ճանապարհի հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Վարդենիկ բնակավայրի խմելու ջրագծի նոր սնուցող ջրագծի կառուցում, Մարտունի խոշորացված համայնքի Վարդենիկ բնակավայրի Սարի առու ոռոգման մայր ջրատարի հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Ձորագյուղ բնակավայրի թիվ 9 փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար բնակավայրի առաջին և երրորդ փողոցների երկարությամբ անցնող ոռոգման ջրագծերի կառուցում մետաղական կիսախողովակներով, Մարտունի խոշորացված համայնքի Գեղհովիտ բնակավայրի Ղռաժներ և Չայիրներ թաղամասերը սնող ոռոգման ջրատարների գլխամասի կապիտալ վերանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում, Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայրի Զորավար Անդրանիկ փողոցի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Ծովասար բնակավայրի 10-րդ փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման սեյսմազինվածության բարձրացում բակային մասի բարեկարգում, Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար բնակավայրի 10-րդ փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար բնակավայրի Մատուռներ առվի ոռոգման ջրագծի կառուցում, Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար բնակավայրի մշակույթի տան հիմքերի ամրացում, Մարտունի խոշորացված համայնքի Ծովինար բնակավայրի մանկապարտեզի շենքի վերանորոգում երրորդ փուլ, Մարտունի խոշորացված համայնքի Ծովինար բնակավայրի համայնքի փողոցների ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի նոր կապտաժի կառուցում և որոշակի հատվածներում երկաթյա խողովակների փոխարինում, Մարտունի խոշորացված համայնքի Երանոս բնակավայրի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի երկրորդ մասնաշենքի ուժեղացում և հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Վերին գետաշեն բնակավայրի ներհամայնքային ոռոգման առուների կառուցման աշխատանքներ, Մարտունի խոշորացված համայնքի Զոլաքար բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում և տարածքի բարեկարգում երրորդ փուլ, Մարտունի խոշորացված համայնքի Զոլաքար բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում»:

Լուսանկարը՝ վարչապետի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter