HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Զբոսաշրջիկների թիվը 2023-ին, նախորդ տարվա համեմատ, աճել է 39%-ով

2023թ․-ին Հայաստան է այցելել 2 մլն 317 հազար զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվը աճել է 39%-ով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ աշխարհի 179 երկրից զբոսաշրջիկներ են եկել Հայաստան։ Նրանց մեծ մասը հարևան երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից են: Հայաստան են այցելել մոտ 306 հազար երկքաղաքացիություն ունեցողներ՝ օգտագործելով ՀՀ անձնագիրը։ Հայաստան այցելած զբոսաշրջիկների 76%-ը առաջին 10 երկրից են։

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության` միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր՝ ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Հայաստան այցելած զբոսաշրջիկների 56%-ը տղամարդիկ են, 44%-ը՝ կանայք։ Զբոսաշրջիկների տարիքային բաշխվածությունը տե՛ս ինֆոգրաֆիկայում։

Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը 2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 42%-ով, Հայաստանից մեկնել է 1 մլն 611 հազար զբոսաշրջիկ։ Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների 61%-ը տղամարդիկ են, 39%` կանայք:

Ինֆոգրաֆիկաները՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter