HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Տարեկան մինչև 12 մլն դրամի եկամուտ ստացող արտագնա աշխատողները Հայաստանում չեն հարկվի․ նախագիծ

Պետական եկամուտների կոմիտեն վերանայում է արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներին Հայաստանում հարկելու քաղաքականությունը։

ՊԵԿ-ն առաջարկում է, օրենսդրական փոփոխություններ կատարելով, հնարավորություն տալ արտերկրում տարեկան մինչև 12 միլիոն դրամ եկամուտ ստացող/ստացած քաղաքացիներին ազատվել Հայաստանում վճարվող եկամտահարկի պարտավորությունից։ Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Գործող օրենսդրությամբ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները, տվյալ երկրում եկամտահարկ վճարելուց բացի, Հայաստանում ևս պետք է վճարեն եկամտային հարկը։ Օրինակ ՌԴ-ում աշխատած հայաստանցին, այդ երկրում վճարելով 13% եկամտահարկ, վերադառնալով Հայաստան, Հայաստանում էլ պետք է վճարի 8 % եկամտային հարկ (Հայաստանի օրենսդրությամբ սահմանված եկամտահարկի տարբերությունը)։

Պետեկամուտների կոմիտեի առաջարկած փոփոխություններն Ազգային Ժողովի կողմից ընդունվելուց մեկ օր հետո ուժի մեջ կմտնեն։ Կարգավորումը կտարածվի նաև 2020 թ.-ի հետո առաջացած պարտավորությունների մասով։ Այսինքն՝ հարկեր վճարելու մասին ծանուցումներ ստացած քաղաքացիները կազատվեն այդ պարտավորություններից։

2024 թ.-ի հունվարից Հայաստանի տարբեր մարզերում բնակվող և արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները ՊԵԿ-ից ծանուցումներ էին ստացել հարկային պատավորությունների մասին։ Նրանց կողմից տարբեր բնակավայրերում բողոքի ակցիաներ իրականացնելուն զուգահեռ Պետեկամուտների կոմիտեն հայտարարեց, որ քննարկում են իրավիճակը։ Նախորդ շաբաթ Կառավարության նիստում ևս անդրադարձ կատարվեց այս հարցին, որին հետևեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու ՊԵԿ-ի հեղինակած նախագծի հրապարակումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter