
«Ջուլիս» ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, ռեստորան «Ջուլիս») իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ կազմակերպությունում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները։
«Մասնավորապես՝ շտկված են եղել ոչ միայն արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, այլև՝ ստուգման ընթացքում վերցված մարինացված սաղմոն ձկան և «Հոլանդեզ» սոուսի նմուշների լաբորատոր փորձարկման արդյունքներն են փաստել, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է»,- նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ փետրվարի 15-ին կասեցվել էր սրճարանի գործունեությունը։ Բացի վտանգավոր արտադրանքի թողարկումից, կասեցման հիմք էին հանդիսացել նաև իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։
Կարդացե՛ք նաև՝
Մեկնաբանել