HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

«Ռուսաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումները Հայաստանի հանդեպ». Արմեն Գրիգորյան

Ռուսատանի Դաշնությունը՝ որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն խոսքերին, թե Հայաստանը պետք է որոշի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում։

Գրիգորյանն անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը։ Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանը վարում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն։

«Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը Ռուսաստանից 96%-ից իջել է 10%-ից էլ ցածր, և սա նշանակում է, որ Հայաստանը իրականացնում է դիվերսիֆիկացիա»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ դիվերսիֆիկացվում է նաև Հայաստանի տնտեսությունը։

«Միացյալ Էմիրությունների հետ մեր արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 16%-ի։ Անցած հունվարին, եթե չեմ սխալվում, 4% էր»։ 

Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների թեմային այսօր անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք մեր հայ դաշնակիցներին հրավիրել ենք միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու` հարցերը առարկայական քննարկելու և նրանց մտահոգությունները փարատելու նպատակով, սակայն դեռևս արձագանք չկա»,- ասել էր Զախարովան։ 

Լուսանկարը՝ ԱԽ գրասենյակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter