HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները: Ադրբեջանի ԱԳՆ-ն փոխանցել է, որ հանդիպումը կայացել Է Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի արտակարգ նիստի շրջանակներում։ 

«Ադրբեջանցի նախարարը զրուցակցին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակի և հեռանկարների մասին: Հանդիպմանը ընդգծվել է, որ Հայաստանի կողմից տարածաշրջանում երրորդ կողմերի ներգրավումը չի ծառայում խաղաղությանն ու կայունությանը, իսկ Հայաստանին զինելու որոշ պետությունների փորձերը սպառնալիք են խաղաղության գործընթացի համար»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում տրանսպորտային-կոմունիկացիոն միջանցքների զարգացումն ու ընդլայնումը:

Բացի այդ, երկու երկրների արտգործնախարարները մտքեր են փոխանակել անցած տարվա հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա զինված հարձակում գործած անձի նկատմամբ դատարանի կողմից դատավճիռ կայացնելուց հետո դիվանագիտական այս ներկայացուցչության գործունեության վերականգնմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Այդ ժամանակ հարձակման հետևանքով սպանվել էր Ադրբեջանի դեսպանատան անվտանգության պետը, անվտանգության երկու աշխատակից էլ վիրավորվել էր։ Միջադեպից հետո դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները տարհանվել էին Ադրբեջան:

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter