
Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կնշանակվի Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին կնշանակի Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան: Այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
Ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԳՆ-ն բրիտանական կողմին է ուղարկել ագրեմանի (նախնական համաձայնություն) վերաբերյալ համապատասխան հարցումը։
Վլադիմիր Զելենսկին փետրվարի 8-ին հայտարարեց Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարության փոփոխության մասին: Վալերի Զալուժնին, որը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր 2021 թվականից և հարցումների համաձայն համարվում էր Ուկրաինայի ամենահայտնի զինվորականը, պաշտոնանկ արվեց։
Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար նշանակվեց Ալեքսանդր Սիրսկին։ Դրանից առաջ լրատվամիջոցներում մի քանի ամիս լուրեր էին շրջանառվում Զելենսկու և Զալուժնիի հարաբերություններում լարվածության մասին, որն առաջացել էր ռազմաճակատում ուկրաինական անհաջող հակահարձակման ֆոնին։
Լուսանկարը՝ Zuma/Eyevine
Մեկնաբանել