HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու էկրանների հզորությունը. ուսումնասիրում ենք նոր ASUS Zenbook Duo 2024-ը 

Վճարովի բովանդակություն

Աշխարհում, որտեղ տեխնոլոգիական նորարարություններն անընդհատ վերասահմանում են շարժական սարքերի հնարավորությունները, ASUS-ը ներկայացնում է Zenbook Duo 2024-ը՝ նոթբուք, որը ստիպում է վերանայել արտադրողականության և ստեղծագործության սահմանները: Երկու համաչափ OLED էկրաններով այս նոթբուքն առաջարկում է աննախադեպ մեծ տարածք բազմաբնույթ առաջադրանքների և ստեղծագործական գործունեության համար՝ հանելով ավանդական և նորարար սարքերի միջև սահմանները:

Այս հոդվածում կանդրադառնանք նոթբուքի հիմնական առավելություններին, յուրահատկությանը և օգտագործման ունիվերսալությանը:

ASUS-ի նոթբուքերի շարքում դիրքավորումը

ASUS Zenbook Duo 2024-ը ներառված է Zenbook պրեմիում դասի նոթբուքերի շարքում, որը միշտ աչքի է ընկել նորարարությամբ և բարձր որակով։ Ի տարբերություն նախորդ մոդելներիր և մյուս Zenbook-երի՝  Zenbook S-ի և Zenbook Flip-ի, նոր Duo-ն շուկա է մտնում երկակի լրիվ չափի էկրանի եզակի կոնցեպտով, որն օգտատերին առաջարկում է բազմաբնույթ առաջադրանքների և ճկունության աննախադեպ մակարդակ:

Այս մոդելը ASUS-ի նորարարության գագաթնակետն է, որը սկսվել է ScreenPad-ով հագեցած առաջին մոդելներից: Այժմ թարմացված Zenbook Duo-ն ոչ միայն շարունակում է ավանդույթը, այլև վերաիմաստավորում է այն՝ օգտատերերին առաջարկելով բոլորովին նոր փորձ:

Zenbook շարքի համատեքստում նոր Duo-ն եզակի տեղ է գրավում․ այն առաջարկում է ավելի մեծ հնարավորություններ, քան դասական նոթբուքերը և հարմարեցված է այսօրվա մասնագետների և ստեղծողների տարբեր կարիքներին: Այն համատեղում է Zenbook-ի շարժականությունն ու ոճը հեղափոխական ֆունկցիոնալության հետ՝ նոր չափանիշներ սահմանելով աշխատանքային և ստեղծագործական սարքերի համար:

Հիմնական առանձնահատկությունները և առավելությունները

Երկու էկրան՝ մաքսիմալ բազմաֆունկցիոնալ աշխատանքի համար

ASUS Zenbook Duo 2024-ի նորարար առանձնահատկությունը երկու լիարժեք 14 դյույմանոց OLED էկրաններն են՝ 3K կետայնությամբ և 120 Հց թարմացման արագությամբ, որոնք ապահովում են պատկերի անթերի որակ և հարթ շարժում: Այս էկրաններն ընդլայնում են աշխատանքային տարածքը՝ օգտատիրոջը տրամադրելով փաստաթղթերի հետ աշխատելու, մեդիա բովանդակություն խմբագրելու և խաղեր խաղալու հսկայական հնարավորություններ:

Նոր մակարդակի արտադրողականություն

Zenbook Duo-ի «սիրտը» Intel Core Ultra 9 185H պրոցեսորն է, որը օպտիմիզացված է AI հավելվածների համար: 32 ԳԲ LPDDR5x օպերատիվ հիշողություն և մինչև 2 ՏԲ PCIe 4.0 SSD-ն ապահովում են տվյալներն  ակնթարթային հասանելիություն և սահուն աշխատանք նույնիսկ ամենամեծ հավելվածներում:

Շարժականություն բարձր մակարդակ 

Zenbook Duo պահպանում է զարմանալի թեթևությունը և նրբությունը: Այն ունի ընդամենը 14,6 մմ հաստություն և կշռում է 1,35 կգ (առանց ստեղնաշարի), ինչն այս մոդելը դարձնում է իր դասի ամենաշարժական սարքերից մեկը: 75 Վտ/ժ հզորությամբ մարտկոցով, որն ապահովում է մինչև 13 ժամ աշխատանք։ Այս նոթբուքն իդեալական ուղեկից է հաճախակի ուղևորությունների և երկարատև աշխատանքի ժամանակ, քանի որ երկար է աշխատում առանց վերալիցքավորման:

Օգտագործման ունիվերսալություն

Անջատվող ստեղնաշարի և կարգավորվող տակդիրի շնորհիվ Zenbook Duo-ն առաջարկում է դիտման բազմաթիվ ռեժիմներ, ներառյալ ուղղահայաց և հորիզոնական էկրանի դասավորություն: Սա յուրահատուկ ճկունություն է տալիս տարբեր առաջադրանքներին և օգտագործման սցենարներին հարմարվելու տեսակետից:

Աչքերի առողջության համար տեխնոլոգիաներ և նորարարություններ

Zenbook Duo OLED էկրանները 70%-ով նվազեցնում են վնասակար կապույտ լույսի արտանետումը և ունեն TUV Rheinland-ի հավաստագրում: Գույնի բարձր ճշգրտությունը և Pantone սերտիֆիկացիան ընդգծում են գունավոր էկրանների պրոֆեսիոնալ մակարդակը:

Ինչպե՞ս կարելի է այն օգտագործել 

ASUS Zenbook Duo 202-ը նախատեսված է մի քանի հավելվածների և փաստաթղթերի հետ միաժամանակ աշխատող մասնագետների համար: Օգտատերերը կարող են բաշխել աշխատանքային պատուհանները և գործիքների տողերը երկու ամբողջական OLED էկրանների միջև՝ նվազագույնի հասցնելով առաջադրանքների միջև անցման անհրաժեշտությունը, և բարձրացնելով արտադրողականությունը: Մեկ էկրանը կարող է օգտագործվել հիմնական աշխատանքի, իսկ երկրորդը՝ հաղորդակցման, տվյալների ուսումնասիրման կամ լրացուցիչ գործիքների համար:

Փաստաթղթերի հետ աշխատանքը և ստեղծագործականությունը

Zenbook Duo-ն իդեալական է տեքստային խմբագիրների, գրաֆիկական դիզայներների և վիդեո խմբագիրների համար: Օգտատերերը կարող են խմբագրել տեքստը կամ պատկերները մեկ էկրանի վրա, իսկ բովանդակությունը կամ աղբյուրի ֆայլերը՝ մյուսի վրա: Երկու էկրանները նաև հեշտացնում է փաստաթղթերի տարբերակները համեմատելը կամ բարդ գրաֆիկական և վիդեո նախագծերի հետ աշխատանքը:

Հաճախակի ճանապարհորդությունները և շարժունակությունը

Իր կոմպակտության, թեթևության և մարտկոցի երկար աշխատանքի շնորհիվ Zenbook Duo-ն անփոխարինելի գործիք է դառնում հաճախակի ճանապարհորդողների համար: Անկախ գտնվելու վայրից՝ լինի դա օդանավակայան, սրճարան կամ կոնֆերանսի սենյակ, նոթբուքն ապահովում է ամբողջական աշխատանքային տարածք: Անջատվող ստեղնաշարի և կարգավորվող տակդիրի շնորհիվ օգտատերը կարող է հարմարեցնել սարքը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն ցանկացած իրավիճակում:

Համատեղ աշխատանքը

Zenbook Duo-ն առաջարկում է երկու էկրանների հետ համագործակցության նոր հնարավորություններ: Նոթբուքը կարող է պտտվել այնպես, որ երկու էկրանները տեսանելի լինեն ինչպես օգտատիրոջը, այնպես էլ նրա գործընկերներին կամ հաճախորդներին՝ հեշտացնելով քննարկումը և նախագծերի շուրջ համատեղ աշխատանքը:

Ժամանց և հանգիստ

Ծանր աշխատանքային օրվանից հետո Zenbook Duo-ն վերածվում է հզոր մուլտիմեդիա կենտրոնի։ Այն թույլ է տալիս ֆիլմեր դիտել կամ խաղեր խաղալ մեկ էկրանին՝ առանց շեղվելու երկրորդ էկրանին ցուցադրվող այլ առաջադրանքներից, իսկ harman/kardon ձայնային համակարգը ապահովում է բարձր որակ։

Տեխնոլոգիաները և նորարությունները

Ինչպես արդեն նշեցինք, Zenbook Duo-ի կարևոր առանձնահատկությունը նրա երկու էկրաններն են, որոնք ոչ միայն ապահովում են բյուրեղյա մաքուր, բարձր կետայնությունով 3K պատկերներ, այլև ծածկում են DCI-P3 գունային տարածության 100%-ը: Գույնի բարելավված ճշգրտությունը ΔE <1 և HDR աջակցությամբ բարելավում է պատկերի որակը՝ գույները դարձնելով վառ և հարուստ, իսկ սևի երանգները՝ խորը և մաքուր:

Բայց սա դեռ ամենը չէ:

Արհեստական բանականության ինտեգրումը

Zenbook Duo-ի Intel Core Ultra 9 պրոցեսորը սնուցվում է ներկառուցված AI արագացուցչի միջոցով՝ արագացնելու նկարների, տեսանյութերի և այլ տվյալների մշակման հետ կապված առաջադրանքները: Սա զգալիորեն բարելավում է աշխատանքի արդյունավետությունը և խնայում է ժամանակը բարդ նախագծերի դեպքում:

5 for Armenian.jpg (229 KB)

Խելացի կառավարում և էկոհամակարգ

Թարմացված ScreenXpert 3.1 ծրագրային ապահովումը հեշտացնում է բազմաթիվ առաջադրանքների և պատուհանների կառավարումը, մինչդեռ Intel Evo պլատֆորմի հետ համատեղելիությունը ապահովում է բարձր արդյունավետություն և հուսալիություն: ASUS-ն առաջարկում է նաև լրացուցիչ ուտիլիտների և հավելվածների լայն տեսականի, որոնք օգնում են օպտիմիզացնել նոթբուքը՝ օգտատիրոջ անհատական ​​կարիքներին համապատասխան:

Նոթբուքի առավելությունները

ASUS Zenbook Duo 2024-ը ժամանակակից շուկայի միտումների արտացոլումն է․ այն ապահովում է ոչ միայն հզորությունն ու ֆունկցիոնալությունը, այլև փոփոխվող աշխատանքային գործընթացների ադապտիվությունը:

Էկոհամակարգին ինտեգրում խելացի աշխատանքային տարածքի ստեղծելու համար. Zenbook Duo-ն ASUS-ի էկոհամակարգի կենտրոնական կետն է, որը թույլ է տալիս հեշտ ինտեգրվել այլ սարքերի և ծառայությունների հետ: Օգտատերերը կարող են ակնկալել անթերի փորձ մի քանի սարքերով հաղորդակցման դեպքում, ինչը զգալիորեն հեշտացնում է տվյալների կառավարումը և բարելավում աշխատանքային հոսքի արդյունավետությունը:

Բացառիկ ծրագրային լուծումներ մասնագիտական ​​կարիքների համար. Zenbook Duo-ն առաջարկում է եզակի ծրագրային լուծումներ, ինչպիսիք են ScreenXpert 3.1-ը և ASUS-ի այլ ուտիլիտները, որոնք թույլ են տալիս օգտատիրոջը առավելագույն օգուտ ստանալ երկու էկրաններից, օպտիմալացնել աշխատանքային հոսքը և բարձրացնել արտադրողականությունը:

Կայունություն և երկարատև աշխատանք. ի տարբերություն շատ այլ սարքերի՝ Zenbook Duo-ն նախագծված է՝ հաշվի առնելով բնապահպանական չափանիշներն ու կայունությոան կոնցեպտը: Դիմացկուն նյութերի օգտագործումը և արտադրանքի վերանորոգման բարձր հնարավորությունը ընդգծում են ASUS-ի հանձնառությունը՝ նվազեցնելու թափոնները և երկարացնել սարքերի կյանքը:

Առողջության մասին հոգ տանելը. բացի վնասակար կապույտ լույսը նվազեցնելուց, Zenbook Duo-ն առաջարկում է ֆունկցիաներ, որոնց շնորհիվ թեթևանում է աչքերի հոգնածությունը և բարելավվում է օգտատիրոջ կեցվածքը էկրանների օպտիմալացման և ստեղնաշարերի տեղադրման հաշվին:

Վերջաբան

ASUS Zenbook Duo 2024-ը ճարտարագիտության և դիզայնի գագաթնակետն է՝ օգտատերերին տրամադրելով ոչ միայն աշխատանքի և ժամանցի գործիքներ, այլ լիարժեք շարժական կայան՝ ամենահավակնոտ նախագծերն ու գաղափարներն իրականացնելու համար:

Բացի իր նորարարական հատկանիշների, Zenbook Duo 2024-ը կայունության, հարմարավետության և ոճի խորհրդանիշն է, որն ընդգծում է իր օգտատիրոջ անհատականությունն ու պրոֆեսիոնալիզմը: Այս սարքը ոչ միայն հետևում է միտումներին, այլ ստեղծում է դրանք՝ առաջարկելով լուծումներ աշխարհի օգտատերերի նեկա և ապագա կարիքների համար։

Հաճելի բոնուս ASUS-ից. խաղացեք, ուսումնասիրեք և շահեք մրցանակներ:

ԱՊՀ երկրներում նոր ASUS Zenbook Duo 2024-ի վաճառքի մեկնարկի հետ համատեղ՝ ASUS ապրանքանիշը սկսում է նոթբուքի խաղարկություն՝ «ASUS արկածներ» ինտերակտիվ կրթական խաղում: Մասնակիցները պետք է կառավարեն մի կերպարի, որը հաղթահարում է տարբեր խոչընդոտներ և զարգացնում իր հմտությունները: Յուրաքանչյուր մակարդակի խաղի տարրերը խորհրդանշում են առաջատար նոր պրոդուկտի տարբեր գործառույթներն ու բնութագրերը:

2024 թվականի մարտի 11-ից մինչև ապրիլի 15-ը խաղի յուրաքանչյուր փուլում հաղթողները կստանան Microsoft 365 ակտիվացման կոդեր, իսկ եզրափակչում խաղացողներին սպասում է գլխավոր մրցանակը՝ Zenbook Duo 2024 նոթբուքը: Փուլերի արդյունքները կհրապարակվեն ASUS CIS-ի սոցիալական հարթակներում:

«ASUS արկածները» ASUS Zenbook նոթբուքերի վերջին տեխնոլոգիաները ուսումնասիրելու միջոց է, որի ընթացքում կարող եք համատեղել խաղը, սովորելը և զվարճանքը:

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
"Փաստաթղթերի հետ աշխատանքը և ստեղծագործականությունը"..... այս սխալ հայերեն է։ "Փաստաթղթերով աշխատանքը․․․․"

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter