HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը կհստակեցնի ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության շուրջ իրավիճակը. Պեսկով

Մոսկվան կշարունակի շփումները Երեւանի հետ ու կպարզաբանի իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի հետագա անդամակցության վերաբերյալ։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Վերջինս նման կերպ է մեկնաբանել ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ կազմից, եթե այդ կազմակերպությունը չկատարի իր պարտավորություններն ու չճանաչի իր պատասխանատվության գոտին։ 

«Անշուշտ, մենք լսել ենք այդ հայտարարությունները։ Իհարկե, մեծ աշխատանք կա անելու։ Մեզ անհրաժեշտ են շփումներ և ՀԱՊԿ շրջանակներում, և մեր հայ գործընկերների հետ երկկողմ մակարդակով։ Մենք կպարզաբանենք և կխոսենք այն հայտարարությունների մասով, որոնք արել է պարոն վարչապետը»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե ինչպես են ՀԱՊԿ-ում վերաբերվում Փաշինյանի նման հայտարարություններին՝ հավելելով, որ ինքն այդ հարցի հասցեատերը չէ։ «Դա պետք է հարցնել ՀԱՊԿ-ում։ Մենք չենք խոսում ՀԱՊԿ-ի անունից»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նույն կերպ է նա արձագանքել նաև այն հարցին, թե արդյոք ներկայիս իրավիճակը կարող է առիթ դառնալ կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի հրավիրման համար: «Կրկին ՀԱՊԿ-ը պետք է որոշի։ Իհարկե, ՀԱՊԿ շրջանակներում որոշակի աշխատանք կա անելու», - ամփոփել է Պեսկովը։

Լուսանկարը՝ Sputnik / Илья Питалев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter