HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«ՋԻԲԼԻԱՆԱ» Միյաձակիի անիմեները հնչում են Երևանում

«Այնտեղ, որտեղ սկսվում է երևակայությունը». այսպիսին է ճապոնական աշխարհահռչակ Ջիբլի ստուդիայի կարգախոսը, որի համահիմնադիր Հայաո Միյաձակին օրեր առաջ ստացավ իր երկրորդ օսկարը։

Ճապոնացի լեգենդար անիմատոր, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հայաո Միյաձակին Օսկարի 96-րդ կինոփառատոնում ստացավ գլխավոր մրցանակ, «Լավագույն անիմացիոն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։ Ճապոնացի 83-ամյա ռեժիսորի համար այն  երկրորդն էր. առաջինը օսկարը Միյաձակին ստացել էր 2003 թվականին. «Spirited Away» անիմեի համար։

«Տղան և թռչունը» ոգեշնչված է Գենզաբուրո Յոշինոյի 1937 թվականի «Ինչպե՞ս ես ապրում» վեպից։

«Տղան և թռչունը» ռեժիսոր Հայաո Միյաձակի 2023թ.

Ջիբլի ստուդիայի համահիմնադիր Միյաձակիի անիմեները ստեղծվում են նվազագույն համակարգչային էֆեկտներով, դրանք նման չեն հոլիվուդյան անիմացիաներին։

Միյաձակիի՝ խնամքով գծված, հորինված, մեծածավալ հեքիաթների միայն ֆոնային մանրամասները կարելի է ուսումնասիրել անվերջ։ Նրա անիմեների ստեղծման պրոցեսում հիմնական աշխատանքային գործիքները թուղթն ու մատիտն են:

Անիմեների կլանող մոգությունը պայմանավորված է նաև նրանցում հնչող երաժշտությամբ՝ հնչյունային ձևավորմամբ։ Վերջինը կապված է ճապոնացի ժամանակակից կոմպոզիտոր Ձյո Հիսաիսիի հետ։

Հայաո Միյաձակի, Ձյո Հիսաիսի, Տոշիո Սուզուկի (լուսանկարը՝ Ջիբլի ստուդիայի էջից)

Նրա համագործակցությունը Հայաո Միյաձակիի հետ սկսվեց 1980-ականների սկզբին՝ նշանավորելով երաժշտական ճանապարհորդության սկիզբը։ Կոմպոզիտորի  երաժշտությունը  միավորում է  ճապոնական ավանդականը, արևմտյան սիմֆոնիկ երաժշտությունը, փոփը, ջազը, էլեկտրոն: Նրա ստեղծագործությունները դարձել են Ջիբլի ստուդիայի կախարդանքի անբաժանելի մասը՝ հարստացնելով պատմվածքը և խորացնելով յուրաքանչյուր անիմեի հուզական ազդեցությունը:

Գայանե Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

Մարտի 21-ին Երևանում կհնչի Ջիբլի ստուդիայի անիմեների մոգական երաժշտության  փոխադրումները դաշնամուրի համար։

Գայանե Ասլանյանը դասական դաշնակահար և անիմեների մեծ սիրահար է։ Այս երկու տարերքների միավորմամբ ծնվեց Ջիբլի ստուդիայի անիմեների երաժշտության փոխադրումները դաշնամուրի համար։

Մարտի 21-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենան Գայանե Ասլանյանի համերգը և ալբոմի շնորհանդեսը՝ «ՋԻԲԼԻԱՆԱ» խորագրով։

Գլխավոր լուսանկարում՝ Հայաո Միյաձակի և Ձյո Հիսաիսի/©Artem Biziaev

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter