
There is no city
Մաս 2
Սկիզբը` այստեղ:
Ասպետ- նորից կսովորեցնենք` որտեղից ուր է պետք գնալ:
Պարոն Գ.- իսկ ինչ-որ մեկը գիտի՞ դրա մասին:
Պարոն Բ.- էս քաղաքն իր սահմանների մեջ է. այստեղ ճանապարհները խաչմերուկվում են, զգացմունքները խաչմերուկվում են եւ նույնիսկ ապրանքները...Ինչպես էլ պտտես ամեն բան մնում է յուրայինի ձեռքում...Բռի մեջ:
Ասպետ- մենք բոլորի բռունցքները կբացենք:
Պարոն Գ.- հակառակ կողմն էլ է դրանով զբաղված: Բան պետք է դնես ափի մեջ, որ բռունցք բացվի:
Պարոն Բ.- քաղաքի հնաբնակներից շատերը կհրաժավեն: Նրանք հավատացած են...Իսկ մնացած մասը...Մնացած մասն արդեն բռունցքում պահած ահագին բան ունի:
Ասպետ- քաղաքը բռունցքներով չի ավարտվում եւ ոչ էլ սկսվում է:
Պարոն Բ.- այդպես է սկսվել:
Պարոն Գ.- իսկ մնացյալը երեւի թե գիտեին գլխի գալիքն ու սկսեցին լցնել իրենց բռունցնքերը:
Ասպետ- ժամանակն անում է իրենը. բոլորը ստիպված կլինեն:
Պարոն Գ.- ժամանակն արել է ...Այո, եւ անում է, բայց միայն իրենը ...Ասել է` քարացրեք ինչ ունեք-չունեք, պինդ բռնեք, տանող չլինի:
Ասպետ- մեկ է, ես հավատացած եմ, որ ամեն բան դուրս կհորդի:
Պարոն Բ.- երբ հորդում է, պարսի պես քաղաքն այս լցվում է իշամեղուներով...
Պարոն Գ.- բոլորը գիտեն սնելու ձեւերը...Եվ մնացյալը սոված են:
Ասպետ- իսկ հավատացողներ այլեւս չկա՞ն:
Պարոն Գ-իհարկե կան, իհարկե:
Պարոն Գ.- հավատացողները գիտեն, որ փոխելու են:
Ասպետ-այդ դեպքում ես ո՞ր ուղղությամբ գնամ:
Պարոն Բ.-այս քաղաքում ամեն բան փորված է, բայց քիչն է երեւում. որ ուղով էլ գնաս, փակուղի է:
Պարոն Գ.-բայց մի վտանգ էլ կա. հետդարձին քեզ նման եւ մեզ նման հազարավորները հետեւիցդ գալու են, եւ էլ դուրս գալու տեղ չի լինելու:
Ասպետ-դրանք էլ անտեսանելի թունելնե՞րն են...
Պարոն Գ.-դրանք տրաքացվող թունելներն են:
Մեկնաբանել