HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը ստանում է ձայների ավելի քան 87%-ը

Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ ստացել է ձայների ավելի քան 87%-ը։ Նման տվյալներ է փոխանցել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեաթերթիկների 99,75 %-ի հաշվարկից հետո։ Սրանք ընտրություններ էին, որին փաստացի որևէ ընդդիմադիր թեկնածուի չէր թույլատրվել մասնակցել։

ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 87,29 %-ը։

Երկրորդ հորիզոնականում Նիկոլայ Խարիտոնովն է, որը ներկայացնում էր Կոմունիստական կուսակցությունը։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 4,30 %-ը։ Նրանից հետո «Նոր մարդիկ» կուսակցությունից Վյաչեսլավ Դավանկովն է, որի օգտին, ըստ ՌԴ ԿԸՀ-ի, քվեարկել է ընտրողների 3,84 %-ը։ Վերջին հորիզոնականում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին է, որի օգտին էլ քվեարկել է ընտրողների 3,21 %-ը։

ՌԴ ԿԸՀ-ն մինչև հիմա չի հրապարակել Ռուսաստանի ողջ տարածքում ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը։ Հրապարակվել են միայն առանձին շրջանների տվյալները։

2024 թվականին ՌԴ նախագահական ընտրություններն անցկացվում էին երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-17-ը։ Քվեարկության վերջին օրը Ռուսաստանի առանձին հատվածներում և արտերկրում տեղի էին ունեցել «Կեսօր Պուտինի դեմ» անվանումով բողոքի ակցիաները, որի մասնակիցները տեղական ժամանակով ժամը 12:00-ին հավաքվել էին ընտրատեղամասերի մոտ: Արտասահմանյան որոշ քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում և Բելգրադում, որտեղ ընտրատեղամասերի մոտ երկար հերթեր էին գոյացել, հավաքված ռուսաստանցիների մի մասը չի հասցրել քվեարկել: Հերթեր էին նաև Երևանում ՌԴ դեսպանության մոտ։ 

Լուսանկարը՝ Maxim Shemetov/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter